Don't Speak

«Don't Speak»
No Doubtի երգը «Tragic Kingdom» ալբոմից
Թողարկված1996 թվականի ապրիլի 15
ՖորմատCD 7" single cassette
Ձայնագրված1994
Ժանրալտերնատիվ ռոք, սոֆթ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:23
ԼեյբլInterscope Records
ՀեղինակԷրիկ Ստեֆանի, Գվեն Ստեֆանի
ՊրոդյուսերՄեթյու Ուայլդեր
Tragic Kingdom ալբոմի երգացանկ
Spiderwebs
(1995)
«Don't Speak»
(1996)
Excuse Me Mr.
(1996)

Don't Speak, ամերիկյան No Doubt խմբի երգերից է։ Թողարկվել է 1996 թվականին որպես խմբի երրորդ ստուդիային ալբոմի երրորդ երգ։ Վոկալիստ Գվեն Ստեֆանին գրել է երգը իր եղբայր Էրիկ Ստեֆանիի հետ իր նախկին զուգընկերոջ՝ Թոնի Կանալի մասին այն բանից հետո, երբ քանդվեց իրենց յոթամյա ընկերությունը[1]։

Չնայած երգի հայտնիությանը՝ «Don't Speak»-ը չի ներառվել Բիլլբորդի թոփ 100 երգերի մեջ, սակայն եղել է առաջին հորիզոնականում նույն թերթի մեկ այլ ցանկում 16 շաբաթով։ Երգը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում՝ լինելով No Doubt-ի ամենահաջողակ միջազգային երգը։ «Don't Speak»-ը առաջադրվել է տարվա երգ անվանակարգում 1998 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում։

Երգը համարվում է 495-րդը Blender ամսագրի «500 լավագույն երգերը, ինչ դու ծնվել ես» անվանակարգում[2]։ Այն հնչում է 2009 թվականին թողարկված Band Hero տեսախաղում և նաև ներառված է ամենաշատ ներբեռնված երգերի մեջ 2008 թվականի։

  1. hffingtonpost
  2. 500 լավագույն երգերը, ինչ դու ծնվել ես

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy